Format Factory



 Այն նախատեսված է ֆայլերի ֆորմատներ փոփոխելու համար: Ծրագրում ներառված են համարյա բոլոր ֆորմատները: Ծրագրի միջոցով կարող եք նաև ընտրել ձեր հեռախոսի մոդելը և վերափոխել վիդեոն այդ մոդելին համապատասխան:
Ծրագրի հիմնական ֆունկցիաներն են`

Վիդեոն ֆայլերի ֆորմատների փոփոխում`
MP4/3GP/MPG/AVI/WMV/FLV/SWF.
Աուդիո ֆայլերի ֆորմատներ փոփոխում`
MP3/WMA/AMR/OGG/AAC/WAV/FLAC.
Նկարների ֆորմատների փոփոխում`
JPG/BMP/PNG/TIF/ICO/GIF/TGA.
DVD սկավառակներից դեպի ցանկացած վիդեո ֆորմատի փոփոխում:
CD սկավառակներից դեպի ցանկացած աուդիո ֆորմատի փոփոխում:

 

 

CyberLink PowerDVD Ultra 10




DVD սկավառակներով ֆիլմերը համակարգչով դիտելու համար լավագույն ծրագրերից մեկի վերջին տարբերակը:

 

 

MiniLyrics

Եթե Դուք սիրում եք երաժշտություն լսել և ինչու չէ միաժամանակ երգել, ապա այս ծրագիրը հենց Ձեր համար է: Ծրագիրը մի քանի վայրկյանում ինտերնետից ներբեռնում է ընթացիկ երգի բառերը և ցուցադրում: Ընդ որում ընթացիկ երգի տվյալ պահի բառերի գույնը փոխվում է, որպեսզի կարողանաք երգին համահունչ երգել: Ծրագիրը աշխատում է համարյա բոլոր հայտնի նվագարկիչների հետ (Winamp, Windows media player, ITunes, Aimp և այլն):  
Պետք է հաշվի առնել, որ ծրագիրը այդ բառերը գտնում է տվյալ երգի մեջ գրանցված ինֆորմացիայից` այպես կոչված Tag-երից: Եթե այդ ինֆորմացիան բացակայում է Ձեր երգերում, կամ լրացրեք հատուկ ծրագրերով, կամ MiniLyrics ծրագրի մեջ օգտվեք փնտրման հնարավորությունից և գրեք երգի մասին ինֆորմացիա:

 

 

VKMusic




Եթե ուզում եք ինտերնետով ինչ-որ երգ գտնել կամ պարզապես Ձեր համակարգչի մեջ չեք կարողանում գտնել Ձեր ուզած երգը, ապա այս ծրագիրը հենց Ձեր համար է: Այն թույլ է տալիս փնտրել հայտնի Vkontakte.ru կայքում տեղակայված երգերը և վիդեոները և այնուհետև բեռնավորել դրանք առանց որևէ մեծ ջանքեր գործադրելու: Անհրաժեշտ է միայն գրանցվել Vkontakte.ru կայքում, որը տևում է ամենաշատը 10 րոպե:

 

 

Ինչպես ձայնագրել Skype-ի զանգերը

 Ձայնագրելու համար  ամենալավ ծրագիրը Pamela for Skype-ն է, որը նախատեսված է ինչպես խոսակցությունները ձայնագրելու, այնպես էլ մի շարք այլ դեպքերի համար:
Pamela for Skype-ի հնարավորություններից մի քանիսը`
1. Skype-ի բոլոր տեսակի զանգերը և տեքստային գրառումների ձայնագրում:
2. Ձայնային և վիդեո ինքնապատասխանիչ
3. Ծննդյան օրերի հիշացում
4. Էմոցիոնալ ձայների գրադարան, որոնք կարող եք օգտագործել խոսակցության ժամանակ
5. Խոսակցության ժամանակ նշումներ անելու հնարավորություն
Նշեմ նաև, որ ծրագրի Proffesional տարբերակը անվճար չի և առկա են որոշակի սահմանափակումներ, սակայն ներկայացվող փաթեթում առկա է այդ սահմանափակումները հանող ծրագիրը: Դրա համար անհրաժեշտ է crack դիրեկտորիայի Pamela ֆայլը տեղադրել օրիգինալ ֆայլի փոխարեն:

 

 

 

Որոնեք բառերը ձայնային հրամաններով

Մի քանի ամիս առաջ գուգլը սմարթֆոնների համար ստեղծեց մի ծառայություն, որի միջոցով հնարավոր էր գուգլում կատարել որոնումներ հեռախոսին ձայնային հրամաններ տալով: Այդ ծրագիրը ավտոմատ վերափոխում էր ձայնը տեքստային հրամանի և կատարում որոնում: 
 Վերջերս այդ ծառայությունը հասանելի է դարձել նաև համակարգիչների համար: Գուգլը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված մի ավելացում, որի միջոցով կարող ենք կատարել ձայնային որոնումներ ոչ միայն Google-ում, այլ նաև Youtube, Wikipedia, Yahoo, Bing և մի շարք այլ կայքերում: Կարող եք նաև ավելացնել ձեր կողմից նոր կայքեր: 




Օրինակ կարող եք  կատարել ձայնային որոնումներ ֆեյսբուքում կամ թվիթերում: Որպեսզի ավելացումը աշխատի ձեր դիտարկչի վրա, անհրաժեշտ է Chrome-ը բացել հատուկ --enable-speech-input հրամանով: Դրա համար մկնիկի աջ click արեք Chrome-ի նշանի վրա (եթե օգտագործում եք windows7 և նշանը ներքևի taskbar-ի վրա է, ապա փակեք chrome-ը և սեղմեք shift+click), բացված մենյույում սեղմեք Properties և target դաշտում գրեք՝
%LocalAppData%\Google\Chrome\Application\chrome.exe --enable-speech-input
Ավելացումը ներբեռնելու համար սեղմեք կոճակը և բացված էջում սեղմեք Install

 

 

© AR. AR.
Бесплатный хостинг uCoz